Մատչելիության հղումներ

Բախումներ Իսրայելի ու Գազայի հատվածի սահմանին


Կիրակի օրը Իսրայելի ու Գազայի հատվածի սահմանին երկու պաղեստինցի է սպանվել։

«Իսլամական Ջիհադ» պաղեստինյան ծայրահեղ խմբավորումը հայտնել է, որ զոհվածները այդ կազմակերպության ակտիվիստներից էին։

Իսրայելի բանակի հաղորդագրության համաձայն` գրոհայինների վրա կրակ է բացվել ուղղաթիռից, երբ նրանք փորձում էին պայթուցիկ սարքավորումներ տեղադրել։

Այսօր իսրայելական տանկերից նաեւ մի քանի համազարկ է արձակվել Գազայի հատվածի Խան-Յունիս քաղաքի ուղղությամբ։ Երեք տուն է վնասվել, մարդկային կորուստներ չկան։

Ավելի ուշ Գազայի հատվածից երկու հրթիռ է արձակվել Իսրայելի հարավային Էշկոլ շրջանի ուղղությամբ։ Տուժածների մասին հաղորդագրություններ չկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG