Մատչելիության հղումներ

Լողավազանում 9 երեխաների թունավորման կապակցությամբ քրեական գործ է հարուցվել


Երեւան քաղաքի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ «Դ. Համբարձումյանի ավան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց»- ի լողավազանում թվով 9 անչափահասների թունավորման դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազի կայքէջի փոխանցմամբ, դեկտեմբերի 8-ին Երեւան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» եւ «Մուրացան» բժշկական կենտրոններ են տեղափոխվել 9 անչափահասներ:

Բժշկական հետազոտությամբ վերջիններիս մոտ ախտորոշվել է սուր քլորային թունավորում:

Նախաքննությամբ պարզվել է, որ թունավորման պատճառը լողավազանի ջրի քլորացման համակարգի գործարկման խախտումն է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG