Մատչելիության հղումներ

Ֆիլիպիններում Ծննդյան պատարագի ժամանակ 6 քրիստոնյա է վիրավորվել


Ֆիլիպինների հարավային Հոլո կղզում Սուրբ Ծննդյան տոնական պատարագի ժամանակ տեղի ունեցած պայթյունից առնվազն 6 մարդ վիրավորվել է:

Իշխանությունները կասկածում են, որ պայթյունը իրականացրել է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունեցող իսլամիստական «Աբու-Սայաֆ» խմբավորումը:

Ֆիլիպինների հարավում քրիստոնյաների դեմ հարձակումներ հաճախ են տեղի ունենում: 2002 թվականից այս տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ուժեր են տեղաբաշխվել, որոնք տեղի իշխանություններին աջակցում են ահաբեկիչների դեմ մղվող պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG