Մատչելիության հղումներ

Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները վերանայում են իրենց հարաբերությունները Բելառուսի հետ


Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները հայտարարել են, թե վերանայում են իրենց հարաբերությունները պաշտոնական Մինսկի հետ այն բանից հետո, երբ Բելառուսի ոստիկանությունը կոպիտ ուժ կիրառեց նախագահական ընտրություններից դժգոհ ցուցարարների եւ նախագահի ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ:

ԱՄՆ-ի եւ Եվրամիության համատեղ ուղերձում Բելառուսին կոչ է արվում ազատ արձակել հետընտրական իրադարձությունների արդյունքում ձերբակալված ավելի քան 600 ցուցարարներին:

Ձերբակալվածների թվում են նախագահի 5 նախկին թեկնածուներ եւ ընդդիմության 14 ակտիվիստներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG