Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների ղեկավար Բարաք Օբամայի հետ:
Երկու նախագահները քննարկել են նախօրեին ԱՄՆ-ի Սենատի կողմից միջուկային սպառազինությունների կրճատման պայմանագրի վավերացման հետ կապված հարցեր:
Սպիտակ տունն արդեն հայտարարել է, որ համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա ավելի ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը եւս հույս էր հայտնել, որ Ռուսաստանի խորհրդարանի զույգ պալատները եւս կվավերացնեն այդ պայմանագիրը:
Այս տարվա ապրիլին Պրահայում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած փաստաթղթով նախատեսվում է, որ երկու երկրները պետք է մեկ երրորդով կրճատեն իրենց միջուկային սպառազինությունները: