Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ՏՀԿ-ին կոչ է անում աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Տնտեսական համագործակցության կազմակերպությանը (ՏՀԿ) կոչ է արել «ուժեղացնել վճռական եւ հետեւողական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը»: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական գործակալությունները` վկայակոչելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը:

Մամեդյարովը այսօր Ստամբուլում մասնակցել է ՏՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստին, իսկ վաղը անցկացվելու է այդ կազմակերպության գագաթնաժողովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG