Մատչելիության հղումներ

Ալիեւը Ստամբուլում կհանդիպի Գյուլի եւ Էրդողանի հետ


Ստամբուլում վաղը անցկացվելիք Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքէջի եւ թուրքական Cihan լրատվական գործակալության հաղորդագրությունները:

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը 1985 թվականին հիմնել են Թուրքիան, Իրանը եւ Պակիստանը: 1992 թվականին կազմակերպությանը միացել են Աֆղանստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG