Մատչելիության հղումներ

Ներսես Երիցյանը նշանակվեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ


Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը նշանակվել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:

Նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով Երիցյանը այդ պաշտոնում նշանակվել է 6 տարի ժամկետով, հաղորդում են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից:

Ներսես Երիցյանը էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատվել է դեկտեմբերի 17-ին, նրան այդ պաշտոնում փոխարինել է Տիգրան Դավթյանը, ով մինչ այդ պաշտոնավարում էր որպես ֆինանսների նախարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG