Մատչելիության հղումներ

Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդդիմախոսները դիմել են գործընկերներին


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Թուրքիայի հարցերով հանձնախմբի համանախագահները, ինչպես նաեւ լիազորություններն ավարտող մի կոնգրեսական գործընկերներին նամակ են հղել` դեմ արտահայտվելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագծին:

Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ` նամակի հեղինակները ներկայացնում են բազմաթիվ փաստարկներ, այդ թվում պնդելով, մասնավորապես, թե բանաձեւը կարող է վտանգել ԱՄՆ-ի շահերը Կովկասում, Բալկաններում, Միջին Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում, վնասել Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնմանն ուղղված բանակցությունները: Նամակում ասված է նաեւ, թե Թուրքիայի հետ համագործակցությունը կօգնի Միացյալ Նահանգների տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելուն:

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին այդ առնչությամբ ընդգծել է. - «Բանաձեւը ո'չ Թուրքիայի մասին է, ո'չ Աֆղանստանում դպրոցներ կառուցելու, ո'չ Բալկանների, Կովկասի, Միջին Արեւելքի, Կենտրոնական Ասիայի մասին եւ ո’չ էլ Միացյալ Նահանգների տնտեսության: Այս բանաձեւը, որը ժամանակին սատարել են սենատորներ Բարաք Օբաման, Ջո Բայդենը եւ Հիլարի Քլինթոնը, վերաբերում է Ամերիկայի արժեքներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG