Մատչելիության հղումներ

Թուրքիայում սկսվել է զբոսանավում մարմնավաճառության սկանդալի գործով դատավարությունը


Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Անթալիա քաղաքում մեկնարկել է աշխարհի խոշորագույն զբոսանավերից մեկում` թուրքական «MV Savarona»-ում մարմնավաճառության կազմակերպված ցանց ստեղծելու գործով դատավարությունը:

Գործով անցնում է 10 կասկածյալ, այդ թվում ղազախստանցի գործարար Թեւվֆիկ Արիֆը:

Կասկածյալները մեղադրվում են մարդկանց թրաֆիքինգի, մարմնավաճառության քաջալերման եւ կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու համար:

Սեպտեմբերին Թուրքիան արտաքսել էր այս ցանցի հետ առնչություն ունեցող 9 ռուս եւ ուկրաինացի կանանց, այդ թվում` երկու անչափահասների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG