Մատչելիության հղումներ

Նախնական արդյունքներով` Լուկաշենկոն ստացել է մոտ 80 տոկոս


Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ երկրում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները:

Ըստ այդմ, քվեաթերթիկների 99 տոկոսի հաշվարկից հետո 1994 թվականից երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 79.67 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում ընդդիմադիր թեկնածու Անդրեյ Սաննիկովն է` քվեների 2.56 տոկոսով: Երրորդ տեղը զբաղեցրել է Յարոսլավ Ռոմանչուկը` 1.97 տոկոս:

Բելառուսական ընդդիմությունը հայտարարում է զանգվածային ընտրակեղծիքների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG