Մատչելիության հղումներ

Կտրուկ սրվել է իրավիճակը Կորեական թերակղզում. Հարավային Կորեան սկսեց զորավարժությունները


Հարավային Կորեան հայտարարել է, թե չի պատրաստվում չեղյալ հայտարարել Յոնփհենդո կղզու մոտ կայանալիք զորավարժությունները եւ մտադիր է սկսել դրանք այս առավոտ, այդպիսով անտեսելով Ռուսաստանի ու Չինաստանի խնդրանքը` զորավարժություններ չանցկացնել այդ շրջանում:

Հյուսիսային Կորեան, որը վիճարկում է կղզու շուրջը ընկած ջրային տարածքի պատկանելիությունը Հարավային Կորեային, արդեն իսկ հայտարարել է, թե հարավկորացիների զորավարաժությունները դիտարկելու է որպես «սադրանք», եւ սպառնացել է հանդես գալ «պատասխան քայլերով»:

Անցած ամիս հյուսիսկորեացիների կողմից Յոնփհենդո (Յոնգպյանգ) կղզու հրետակոծությունից հետո զոհվեցին չորս հարավկորեացիներ` այդ թվում երկու զինծառայող:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պաշտոնական Սեուլին եւ Փհենյանին զսպվածության կոչ է արել:

Ըստ վերջին հաղորդագրությունների` Հարավային Կորեան արդեն սկսել է զորավարժությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG