«Հյուրիեթ» թուրքական օրաթերթի այսօրվա համարում լույս է տեսել Բարաք Օբամայի հարցազրույցը, որում Միացյալ Նահանգների նախագահն ասել է, որ չնայած Իրանի շուրջ առկա տարաձայնություններին, իր երկրի եւ Թուրքիայի կապերն այսօր կարեւոր են առավել քան երբեւէ։
«Մեր ընդհանուր շահերը, մեր ընդհանուր արժեքները մնում են մեր հարաբերությունների հիմքում նույնիսկ այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս տարաձայնություններ»,- ասել է Օբաման «Հյուրիեթ»-ին տված հարցազրույցում: