Մատչելիության հղումներ

Հայաստանը վերահաստատում է Աֆղանստանում իր զորախումբը կրկնապատկելու պատրաստակամությունը


Այդ մասին խոսել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը` հինգշաբթի օրը իր հավատարմագրերը հանձնելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:

Արմեն Եդիգարյանի հետ առանձնազրույցում Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է, որ բարձր է գնահատում ՆԱՏՕ - Հայաստան համագործակցության ներկա մակարդակը, ՆԱՏՕ-ն ընկալում է Հայաստանին որպես լավ գործընկեր: Նա բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը Աֆղանստանում իրականացվող գործողություններին` հիշատակելով Հայաստանի իշխանությունների վերջին որոշումը` համալրել հայկական զորախումբը Աֆղանստանում ռազմական հրահանգիչներով:

Արմեն Եդիգարյանը ասել է, որ Հայաստանը կշարունակի սերտ համագործակցությունը Դաշինքի եւ Գործընկերների հետ գոյություն ունեցող համագործակցության ծրագրերի ամբողջ սպեկտրով: Աֆղանստանում գործողությունների առումով նա, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նշել է, որ Լիսաբոնում արտահայտած Հայաստանի պատրաստակամությունը` կրկնապատկել հայկական զորախմբի քանակությունը, շարունակում է գտնվել օրակարգում: Եդիգարյանը նշել է, որ այս տարի ավարտվում է 2009-2010 թվականների Հայաստան - ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) երկրորդ երկամյա փուլի իրականացումը, եւ հայկական կողմը Դաշինքի հետ համատեղ կմշակի ԱԳԳԾ-ի նորացված տարբերակը` ձգտելով ընդգրկել ծրագրում նոր ոլորտներ:

Հայաստանի առաքելության ղեկավարը ներկայացրել է հայ - թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ Ղարաբաղյան գործընթացի ներկայիս վիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG