Դեկտեմբերի 13-18-ը Հայաստանում էր հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին օժանդակող ԱՄՆ-ի եւ Միացյալ Թագավորության համատեղ խորհրդատվական խումբը:
Հայաստանի պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացիկ` զորային կառույցի բարեփոխումների փուլի ամփոփման հարցերը:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` խորհրդատվություն է տրամադրվել նաեւ ռազմավարական վերանայման վերջին` «Հասարակության իրազեկման» փուլի իրականացման վերաբերյալ:
Խմբի հետ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմավարական վերանայման գործում արձանագրված առաջընթացը, համաձայնեցվել 2011 թվականին խորհրդատվական օժանդակության տրամադրման ոլորտները: