Մատչելիության հղումներ

Արագած Ախոյանը գրանցվեց Ազգային ժողովի պատգամավոր


Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր համամասնական ընտրակարգով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր գրանցեց Արագած Ախոյանին:

Հանձնաժողովը հիմք ընդունեց Ազգային ժողովի դեկտեմբերի 10-ի արձանագրությունը Արեւիկ Պետրոսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Գուժ Մանուկյանի, Արթուր Թամազյանի, Հայրապետ Հայրապետյանի եւ Սերգեյ Բագրատյանի ինքնաբացարկի մասին դիմումները:

Արեւիկ Պետրոսյանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դեկտեմբերի 8-ի հրամանագրով նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ: Հոկտեմբերին 7-ին նա հրաժարական էր տվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնից` մնալով պատգամավոր:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG