Մատչելիության հղումներ

Խոդորկովսկու եւ Լեբեդեւի դատավճռի հրապարակումը հետաձգվեց մինչեւ դեկտեմբերի 27-ը


Ռուսաստանյան ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու եւ նրա գործընկեր Պլատոն Լեբեդեւի դեմ երկրորդ քրեական գործով դատավճռի հրապարակումը, որ ակնկալվում էր այսօր, դատարանը հետաձգել է մինչեւ դեկտեմբերի 27-ը:

Լրատվական գործակալությունների վկայությամբ` դատարանը հետաձգման մասին ծանուցում է հրապարակել:

Այս գործով Խոդորկովսկին ու Լեբեդեւը մեղադրվում են 350 միլիոն տոննա նավթ հափշտակելու մեջ:

Խոդորկովսկին 2003 թվականին արդեն դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման, եւ այժմ, ըստ էության` պատժաչափի ավարտին, նրան սպառնում է եւս մեկ ազատազրկում, այս անգամ` մինչեւ 6 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG