Մատչելիության հղումներ

Հայտնի է տարվա լավագույն երիտասարդ աստղագետի անունը


Դեկտեմբերի 13-ին Բյուրականի աստղադիտարանում հանձնվել է երիտասարդ աստղագետների համար սահմանված Հայկական աստղագիտական ընկերության Երվանդ Թերզյանի անվան հերթական տարեկան մրցանակը:

Մրցանակին արժանացել է աստղադիտարանի երիտասարդ գիտաշխատող Փառանձեմ Սինամյանը, ով գիտական նոր արդյունքներ է ստացել Առաջին բյուրականյան շրջահայության կապույտ աստղային օբյեկտների ուսումնասիրության մեջ, մասնավորապես նրանց սեփական շարժումների հետազոտման եւ նոր սպիտակ թզուկների եւ ենթաթզուկների հայտնաբերման հարցում:

Երիտասարդ աստղագետների տարեկան մրցանակը սահմանվել է 2004-ին եւ տրվում է տարվա ընթացքում ամենամեծ գիտական հաջողությունների հասած մինչեւ 35 տարեկան աստղագետին:
XS
SM
MD
LG