Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՅԴ 120-ամյակին նվիրված երեկոյին


Նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Դաշնկացության 120-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ: 13-ը դեկտեմբերի 2010թ.
Նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Դաշնկացության 120-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ: 13-ը դեկտեմբերի 2010թ.

Երկուշաբթի օրը նախագահ Սերժ Սարգսյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Հայ Յեղափոխական Դաշնակցության 120-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:

Միջոցառմանը, որին հրավիրված էին հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, բազմաթիվ հյուրեր, ելույթով հանդես եկավ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

2009 թվականի ապրիլից ի վեր, երբ Դաշնակցությունը հայ-թուրքական արձանագրությունների շուրջ տարաձայնությունների պատճառով դուրս եկավ իշխող կոալիցիայից, կուսակցության ներկայացուցիչները քննադատում են երկրի ղեկավարության գործողությունները` ձեռնպահ մնալով, այդուհանդերձ, արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների պահանջով հանդես գալուց:

Այսօր էլ իր ելույթում Արմեն Ռուստամյանը նշեց, թե նորանկախ Հայաստանի լիարժեքորեն չի առաջնորդվել «Զարգանալ չզիջելով» կարգախոսով, որի «լիարժեք կյանքի կոչելուց է կախված մեր անկախ պետականության ապագան»

«Այս կարգախոսի անտեսումը կամ թերագնահատումը անխուսափելիորեն հանգեցնում է ներհասարակական ճգնաժամի։ Այդպիսի ճգնաժամի նախանշաններ ազգային, սոցիալ-տնտեսական եւ ժողովրդավարական մակարդակներում այսօր արդեն տեսանելի են», - հայտարարեց Ռուստամյանը` մասնավորապես առաձնացնելով, որ «դեմոկրատիայի փոխարեն ամրապնդվել է պլուտոկրատիան», «ազատ մրցակցային տնտեսության փոխարեն մենաշնորհային տնտեսություն», «ներդրումների խրախուսման փոխարեն կապիտալի արտահանում», «սոցիալական պետության փոխարեն ժողովրդի օտարում պետությունից եւ աղքատություն», «հայրենադարձության փոխարեն արտագաղթ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG