Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 17-ին


Երեւանի ավագանին այսօր կայացած նիստում որոշեց քաղաքապետի ընտրությունները անցկացնել դեկտեմբերի 17-ին:

Ավագանու նիստը վարում էր Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել դեկտեմբերի 8-ին:

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Քաղաքապետ է ընտրվում առավել ձայներ հավաքած թեկնածուն:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG