Մատչելիության հղումներ

Իրանը ՄԱԿ–ից պահանջում է դատապարտել միջուկային ֆիզիկոսի սպանությունը


Իրանը Միացյալ ազգերի կազմակերպությունից պահանջում է դատապարտել իրանցի միջուկային ֆիզիկոս Մաջիդ Շահրիանիի սպանությունը:

Շահրիանին զոհվել է անցած ամիս Թեհրանում տեղի ունեցած ռումբի պայթյունից, որի արդյունքում եւս մեկ գիտնական՝ Ֆերեյդուն Աբասին, վիրավորվել էր։ Իրանը այս մահափորձի համար մեղադրում է Իսրայելին եւ Արեւմտյան տերություններին։

ՄԱԿ–ում Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Խազաին շրջանառության մեջ է դրել մի փաստաթուղթ, որում ասվում է, որ այս «ահաբեկչական հարձակումների» նպատակն է խափանել Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG