Մատչելիության հղումներ

Գիտնականները «ալմաստե մոլորակ» են հայտնաբերել


Բրիտանացի եւ ամերիկացի գիտնականները հայտնաբերել են մի մոլորակ, որի մակերեւույթը կարող է կազմված լինել ալմաստից, հաղորդում է BBC-ն:

«Բոլոր հիմքերը կան հավատալու, որ մոլորակի գետինը եւ լեռները բաղկացած են ալմաստից», - հայտարարել է ուսումնասիրությունների մասնակից պրոֆեսոր Նիկի Մադասուդան` շեշտելով, թե NASA-ի աստղադիտակի շնորհիվ պարզվել է, որ մոլորակի մթնոլորտը ունի անսովոր բարձր ածխածնային բովանդակություն:

«Ալմաստե մոլորակը» գտնվում է Երկրից 1200 լուսատարի հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG