Մատչելիության հղումներ

Բեգլարյանին Հանրապետականից հեռացնելու հարց առայժմ չի քննարկվել


Երեկ երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամների հետ եւ ներկայացրել իր մոտեցումները` կապված Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու փաստի հետ:

Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ` նախագահը անընդունելի է համարել նման երեւույթները, եւ Հանրապետականի գործադիր մարմնի ներկայացուցիչները կիսել են նախագահի մոտեցումները:

Շարմազանովը հայտնեց, որ Հանրապետականը առաջիկայում կհրավիրի նիստ, որի ժամանակ կառաջադրի քաղաքապետի նոր թեկնածուին:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` Շարմազանովը նշեց, որ Բեգլարյանին կուսակցությունից հեռացնելու հարց նախագահի հետ երեկվա հանդիպման ընթացքում չի քննարկվել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG