Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյանը ակնկալում է ԵՄ-ի արձագանքը Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին


Խաղի կանոնները Արեւելյան գործընկերության բոլոր երկրների համար չէ, որ հավասարազոր են գործում: Այդ մասին ասել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը` այսօր հանդիպելով Հայաստանում Էստոնիայի դեսպան Թոմաս Լուքի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Զոհրաբյանն ընդգծել է, որ պաշտոնական Ադրբեջանը հրաժարվում է գործընկերության ձեւաչափում Հայաստանի հետ համագործակցությունից, եւ մատնանշել է ադրբեջանական պետության ղեկավար Իլհամ Ալիեւի օրերս արած հայտարարությունը` Հայաստանին տարածաշրջանային բոլոր ծրագրերից դուրս թողնելու վերաբերյալ։

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը տարակուսանք է հայտնել, որ Եվրամիությունը շարունակում է որեւէ կերպ չարձագանքել Ադրբեջանի ապակառուցողական քայլերին եւ գործելաոճին։

Նա նշել է, որ ակնկալում է ԵՄ-ի արձագանքը նաեւ պաշտոնական Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին եւ ռազմական բյուջեն մեծացնելու հետեւողական քայլերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG