Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Փարիզում անցկացրել է եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` խորհրդակցությանը անդրադարձ է կատարվել հանրապետության նախագահի ուղենիշերի եւ նրա կողմից արտաքին քաղաքականության բնագավառներում տրված հանձնարարականների կատարման ընթացքին:
Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին է ներկայացրել Եվրոպական միության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվել եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն այսօր Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ խորհրդի 11-րդ նիստի վերաբերյալ:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայացած ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքները:
Այսօր Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում կմասնակցի Հայաստան - Եվրամիություն խորհրդի 11-րդ նիստին:
Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը:
Բրյուսելից վաղը Հայաստանի արտգործնախարարը կուղեւորվի Մոսկվա, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: