Մատչելիության հղումներ

Զորակոչի ընթացքը դիտարկող հանձնաժողովը այսօրվանից սկսում է աշխատանքը


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է աշնանային զորակոչի նախապատրաստման ու անցկացման դիտարկման հանձնաժողովի անդամներին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` հանձնաժողովը, որը բաղկացած է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից, դեկտեմբերի 6-ից մինչեւ 27-ը դիտարկելու է աշնանային զորակոչի գործընթացը:

Կարեւորելով հանձնաժողովի աշխատանքը` նախարարը նշել է, որ ամեն ինչ պետք է անել զորակոչի ընթացքում ի հայտ եկող թերացումները արձանագրելու եւ արագ կերպով համապատասխան լուծումներ տալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG