Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է, որ «երբեք ուժ չի կիրառի մահմեդական հարեւանների նկատմամբ»


Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքին այսօր Բահրեյնում ընթացող Միջին Արեւելքի անվտանգության կոնֆերանսում հայտարարել է, որ իր երկիրը «երբեք ուժ չի կիրառել եւ չի կիրառելու իր մահմեդական հարեւանների նկատմամբ, որովհետեւ նրանք մահմեդական են»:

Մոթաքիի հայտարարությունը հետեւել է նույն կոնֆերանսում Միացյալ Նահանգների պետքարտուղար Քլինթոնի ելույթին, որում վերջինս ասել էր, թե Իրանի հարեւանները կիսում են ԱՄՆ-ի կասկածները այդ երկրի միջուկային ծրագրի կապակցությամբ:

Գալիք շաբաթ Իրանի ներկայացուցիչները Ժնեւում շարունակելու են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG