Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում կոալիցիա կձեւավորի «Հանրապետություն» կուսակցությունը


Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օտունբաեւան խորհրդարանական մեծամասնության կոալիցիայի ձեւավորումը հանձնարարել է «Հանրապետություն» կուսակցությանը:

Հինգշաբթի օրը, հիշեցնենք, հայտնի դարձավ երեք` «Աթա Մեկեն», «Հանրապետություն» եւ Սոցիալ դեմոկրատական կուսակցությունների` շաբաթասկզբին ձեւավորված կոալիցիայի փլուզման մասին այն բանից հետո, երբ պատգամավորները չպաշպանեցին «Աթա Մեկեն»-ի առաջնորդ Օմուրբեկ Տեկեբաեւի թեկնածությունը խորհրդարանի խոսնակի պաշտոնում:

Հոկտեմբերի 10-ին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարանում ընտրված հինգ կուսակցություններից ոչ մեկը չունի մեծամասնություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG