Մատչելիության հղումներ

Իրաքում ավտովթարի հետեւանքով տասնյակ իրանցի ուխտագնացներ են զոհվել


Այսօր Իրաքում երկու ավտոբուսների բախման հետեւանքով 16 մարդ է զոհվել, այդ թվում շիա մահմեդականների սրբավայրերը այցելող իրանցի 14 եւ իրաքցի 2 ուխտագնացներ:

Ինչպես հաղորդել է Բաբիլ նահանգի ոստիկանության խոսնակը, ուխտավորներին հարավային Հիլլահ քաղաք տեղափոխող ավտոբուսները իրար բախվելուց հետո շրջվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG