Մատչելիության հղումներ

Գյուլ. «Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կատարյալ փոխվստահություն է»


«Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունի կատարյալ փոխվստահություն», - վերադառնալով ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովից` հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը:

Նա փոխանցել է, որ Աստանայում Ադրբեջանի նախագահն արտահայտել է իր մտահոգությունը WikiLeaks-ի բացահայտումներում տեղ գտած այն հրապարակման կապակցությամբ, թե Իլհամ Ալիեւը Ռեջեփ Էրդողանի կառավարության արտաքին քաղաքականությունը «պարզունակ» է գնահատել:

Թուրքիայի նախագահի խոսքերով`ինքը հանգստացրել է Ալիեւին, ասելով, թե միեւնույն է, իրենք չեն հավատում այն ամենին, ինչ այնտեղ գրված է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG