Մատչելիության հղումներ

Եգիպտոսում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության եւ ոստիկանության միջեւ


Եգիպտոսի մի քանի քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիր Մուսուլմանական եղբայրներ կուսակցության աջակիցների եւ ոստիկանության միջեւ:

Ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները` պնդելով, թե կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրություններում զանգվածային կեղծիքներ են տեղի ունեցել:

Միջազգային դիտորդները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել ընտրատեղամասեր:

Ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը նախատեսված է այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG