2010-ի նոյեմբերի 29-ին` մեկ տարի ուշացմամբ, թատրոնը նշում է 80-ամյա հոբելյանը:
Պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնադիր գլխավոր ռեժիսորը Տիգրան Շամիխանյանն է եղել: Այնուհետեւ թատրոնը ղեկավարել են Հրաչյա Ղափլանյանը, Զավեն Տատինցյանը: 1997 թվականից թատրոնը ղեկավարում է Հակոբ Ղազանչյանը:
«Մայրաքաղաքի շատ թատրոնների, մասնավորապես, Սունդուկյանի անվան թատրոնի, Դրամատիկական թատրոնի (որը ընդհանրապես, կարելի է ասել, ստեղծվեց Պատանի հանդիսատեսի թատրոնից գնացած դերասանների բազայի վրա) եւ այլ թատրոնների համար այս թատրոնը դարձավ դարբնոց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Ղազանչյանը` հավելելով, որ Պատանի հանդիսատեսի թատրոնում են իրենց ստեղծագործական ուղին սկսել են Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Խաչիկ Նազարեթյանը, Իշխան Ղարիբյանը, Էմմա Վարդանյանը, Գուշ Մանուկյանը, Էդգար Էլբակյանը:
Ղազանչյանը խոսեց նաեւ ցավոտ խնդիրների մասին, որոնք, դժբախտաբար, վերաբերում են ոչ միայն Պատանի հանդիսատեսի թատրոնին:
«Մենք ստաբիլ աշխատավարձ ստանում ենք, դժգոհելու խնդիր չկա: Իհարկե` քիչ է: Իհարկե` շատ դեպքերում ծիծաղելի է: Իհարկե, ափսոսում ես, որ այսքանին են արժանանում մեր դերասաններ... 35-40 հազար ` նրանց աշխատավարձը: Դա ծիծաղելի է գումար է… Ես շատ անգամ զարմանում եմ», - ասաց նա` այդուհանդերձ որպես գլխավոր խնդիր առանձնացնելով, որ քիչ են նոր բեմադրությունների համար հատկացվող միջոցները:
«Դա մի տաժանակիր պրոբլեմ է… Երբ լսում ես, որ ուրիշ թատրոններում 8 միլիոն, 9 միլիոն [տրամադրում են] մեկ բեմադրության համար, մենք 8 միլիոնով կարող ենք 5 տարի աշխատել եւ տարին անել, ենթադրենք, 2 ներկայացում», - եզրափակեց Երվանդ Ղազանչյանը: