Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հանդես է եկել Wikileaks-ի վերաբերյալ հայտարարությամբ


Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարել է, որ դիվանագիտական պրակտիկայում կիրառվող հեռագրերում ներկայացվող վերլուծություններն ու գնահատականները չեն կարող դիտարկվել որպես ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշում:

Երկուշաբթի օրը ԱՄՆ-ի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ «ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կայքից ենթադրաբար բեռնված փաստաթղթերի վերաբերյալ վերջին հրապարակումների» մասին` տեղեկացնելով, որ պետքարտուղարությունը նյութերի, այդ թվում գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքի վերաբերյալ մեկնաբանություններ չի տրամադրում:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. - «Մենք չենք կարող լրատվամիջոցներին տրամադրված փաստաթղթերի իսկության մասին որեւէ բան ասել, սակայն կարող ենք խոսել դիվանագիտական պրակտիկայում հեռագրերի կիրառման մասին: Հեռագրերում ներկայացվում են ներքին ամենօրյա վերլուծություններն ու անկեղծ գնահատականները, որոնց հիման վրա իրականացվում են պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումները: Այս հեռագրերը հաճախ արտաքին քաղաքականության նախնական գնահատականներ են պարունակում եւ չեն կարող դիտարկվել որպես ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG