Մատչելիության հղումներ

Սալոնիկում տեղի է ունեցել ՍԾՏՀ անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի 23-րդ հանդիպումը


Նոյեմբերի 26-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի 23-րդ հանդիպումը: Այս մասին երկուշաբթի օրը ուղարկված հաղորդագրությամբ տեղեկացնում են Հայաստանի մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել Հունաստանի արտաքին գործերի նախարար Դիմիտրիոս Դրուտցասը:

Հունաստանը, Ռումինիան եւ Սերբիան մասնակցել են նախարարների, Թուրքիան` պետնախարարի, իսկ մնացած անդամ-երկրները` փոխնախարարների մակարդակով:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր եւ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին եւ համապատասխան որոշումներ են ընդունել ՍԾՏՀ գործունեության բարելավման, կազմակերպության շրջանակում եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, ֆինանսական, ինչպես նաեւ կազմակերպության խնդիրների հետ կապված հարցերի վերաբերյալ:

Մասնավորապես` ընդունվել է «Սեւծովյան տարածաշրջանում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ հռչակագիրը», ստորագրվել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջեւ գիտության եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության մասին» մտադրությունների հուշագիրը:

Հանդիպման վերջում հանդիսավոր արարողությամբ ՍԾՏՀ նախագահությունը Հունաստանից փոխանցվել է Ռումինիային, որը 2011թ. հունվարի 1-ից կստանձնի նախագահողի իր պարտավորությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG