Մատչելիության հղումներ

«Լուռ վկաներ» խորագրով ցուցահանդես Երեւանի կենտրոնում


Գենդերային բռնության դեմ ուղղված ակտիվության 16-օրյակի շրջանակներում նոյեմբերի 29-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Կանանց իրավունքների կենտրոնն իրականացնում է «Լուռ վկաներ» խորագրով ցուցահանդես:

Ցուցահանդեսին ներկայացված են կանանց կերպարներով 9 ուրվապատկերներ, որոնց վրա գրված են նրանց կյանքի իրական պատմությունները, իսկ անցորդներին բաժանվում են կանանց նկատմամբ ընտանեկան բռնության երեւույթի եւ դրա կանխման վերաբերյալ թռուցիկներ եւ բուկլետներ:

«Լուռ վկաներ» ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածության աստիճանը ընտանեկան բռնություն երեւույթի վերաբերյալ եւ պայքարել դրա դեմ:
XS
SM
MD
LG