Մատչելիության հղումներ

Դուբլինում բազմահազարանոց բողոքի ցույց` առաջարկվող բյուջետային կրճատումների դեմ


Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում այսօր հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել` բողոքելով կառավարության նախաձեռնած բյուջետային կրճատումների դեմ:

Իռլանդիայի արհմիությունների կոնգրեսի կազմակերպած ակցիային ոստիկանությունը ակնկալում է շուրջ 50 հազար մարդու մասնակցությունը:

Ցուցարարները այս ակցիան իրենց վերջին հնարավորությունն են համարում` ազդելու կառավարության վրա, մինչ վերջինիս առաջարկը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը:

Կառավարությունը առաջարկում է առաջիկա 4 տարիներին կրճատել պետական ծախսերը 6 միլիարդ դոլարով եւ հարկերի միջոցով ավելացնել բյուջետային մուտքերը 2 միլիարդ դոլարով:

Այս առաջարկի ընդունումը ֆինանսական ճգնաժամում հայտնված Իռլանդիային Եվրամիության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 113 միլիարդ դոլարի փոխառության տրամադրման նախապայմանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG