Մատչելիության հղումներ

Բուշեհրի ատոմակայանը սկսեց աշխատել


Իրանը հայտարարել է, որ իր առաջին` Բուշեհրի ատոմային էլեկտրակայանը սկսել է աշխատել:

Fars լրատվական գործակալությունը փոխանցել է երկրի միջուկային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի այսօրվա հայտարարությունը, թե ռեակտորի կափարիչը կնքված է, եւ ամբողջ վառելիքը ռեակտորում է:

Իրանցի պաշտոնյաները հույս են հայտնել, որ Բուշեհրի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան երկրի էներգահամակարգ մուտք կգործի մեկ-երկու ամսից:

Բուշեհրի ատոմակայանի էներգաբլոկի շինարարությունը սկսվել էր դեռ 35 տարի առաջ: Շինարարությունը ավարտին է հասցվել Ռուսաստանի օգնությամբ, եւ այս տարվա օգոստոսի 21-ին սկսվել էր ատոմակայանի ռեակտորը միջուկային վառելիքով լիցքավորելու գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG