Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան քննադատում է ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների ծրագիրը


Հյուսիսային Կորեայի իշխանությունները քննադատել են Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների որոշումը՝ նոյեմբերի վերջին համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ։

«Այդ քայլով երկու պետությունները պատերազմի են հրահրում Կորեական թերակղզում», - հայտարարել է պաշտոնական Փխենյանը։

Հիշեցնենք՝ Վաշինգտոնն ու Սեուլը համատեղ զորավարժություններ անցկացնելու որոշում ընդունեցին շաբաթվա սկզբին՝ Հարավային Կորեայի վրա Հյուսիսային Կորեայի կողմից կատարված հարձակումից հետո, որի արդյունքում զոհվեց առնվազն 4 հարավկորեացի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG