Մատչելիության հղումներ

Լեոնիդ Պարֆյոնովը` Լիստեւի անվան մրցանակի առաջին դափնեկիր


Ռուսաստանցի ճանաչված հեռուստալրագրող Լեոնիդ Պարֆյոնովը դարձել է Վլադիսլավ Լիստեւի անվան մրցանակի առաջին դափնեկիրը:

Օստանկինոյում մրցանակի շնորհման արարողությունից հետո Պարֆյոնովը քննադատության է ենթարկել ռուսաստանյան առաջատար հեռուստաընկերությունների աշխատանքը, մասնավորապես` լրատվական ծրագրերը, նշելով, որ այսօրվա հեռուստատեսության եթերում գրեթե չեն հայտնվում պետության ղեկավարների մասին քննադատական հաղորդումներ:

Ռուսաստանցի հանրահայտ լրագրող, ՕՌՏ հեռուստաընկերության նախկին տնօրեն Վլադիսլավ (Վլադ) Լիստեւը սպանվել է 1995 թվականի մայիսին: Նրա սպանությունը մինչ օրս բացահայտված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG