Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ոստիկանությունը, ֆինանսական խախտումների ուսումնասիրության պատճառաբանությամբ, ներխուժել է A1 մասնավոր հեռուստաընկերության շենք:
Հեռուստաընկերության աշխատակիցները կատարվածը գնահատել են ազատ խոսքի նկատմամբ ոտնձգություն:
Մակեդոնիայի ներքին գործերի նախարարությունը Associated Press-ի հետ զրույցում հերքել է լրագրողների պնդումը:
Հեռուստաընկերությունը ուղիղ եթերում ցուցադրել է օպերատիվ գործողությունը:
Ուղիղ հեռարձակում