Մատչելիության հղումներ

Գյուլը հավաստում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու` Թուրքիայի վճռականությունը


Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Շվեցարիայում հայտարարել է, որ իր երկիրը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում` Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած կոտորածների շուրջ գրեթե հարյուրամյա դառնությունից հետո, հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը:

«Ակնհայտ է, որ այդ հարցերը հեշտությամբ չեն լուծվում», - ասել է Թուրքիայի նախագահը: - «Այդուհանդերձ, մենք շարունակում ենք հանձնառու մնալ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը միտված արձանագրությունները կյանքի կոչելուն»:

Գյուլը նշել է, որ շարունակելու են ջանքերը Կովկասում կայուն եւ լիակատար խաղաղության հասնելու համար:

Թուրքիայի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը նույն խիզախությամբ կշարունակի աշխատանքը` գործընթացը հաջողության հասցնելու համար:

Հայ - թուրքական հաշտեցման գործընթացում Շվեյցարիան միջնորդական առաքելություն է ստանձնել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG