Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիեւայի հետ:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցները քննարկել են հայ - թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: Նկատի առնելով, որ Հայաստանի Ազգային ժողովում արդեն իսկ ձեւավորվել է Հայաստան - Թուրքմենստան բարեկամության խումբ, հանդիպման մասնակիցները ընդգծել են Թուրքմենստանի Մեջլիսում եւս համանման խմբի ստեղծման կարեւորությունը:
Սերժ Սարգսյանը այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի) դամբարան եւ հարգանքի տուրք մատուցել անկախ Թուրքմենստանի առաջին նախագահի հիշատակին:
Հայաստանի նախագահը այցելել է նաեւ Թուրքմենստանի անկախության հուշարձան, ծաղկեպսակ դրել եւ ծառ տնկել պատվավոր հյուրերի արահետում, եղել է Թուրքմենբաշու անվան ազգային մշակութային կենտրոնում:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ուղեկցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է Թուրքմենստանի ձիասպորտային համալիր, որտեղ նախագահներին ցուցադրել են համալիրի հպարտությունը համարվող ախալտեկինյան ցեղատեսակի ձիերը:
Ավարտելով երկօրյա պաշտոնական այցը Թուրքմենստան` Հայաստանի նախագահը այսօր երեկոյան կվերադառնա Երեւան: