Մատչելիության հղումներ

Բելգիայում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով 9 մարդ է ձերբակալվել


Բելգիայի իրավապահները ձերբակալել են ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ կասկածվող 9 մարդու։

Ըստ դատախազության` կասկածյալները մտադիր էին գրոհ իրականացնել Բելգիայում։ Բացի այդ, նրանք կամավորներ են հավաքագրել «Կովկասյան էմիրություն» անվամբ չեչենական զինյալ խմբավորման համար, որի նպատակն է մահմեդական կրոնապետություն ստեղծել Ռուսաստանի հարավային շրջանում։

Երկու կասկածյալ Բելգիայում ձերբակալվել է Իրաքի եւ Աֆղանստանի զինյալ խմբավորումների համար կամավորներ հավաքագրելու եւ ֆինանսական միջոցներ հայթայթելու մեղադրանքով։

Նմանօրինակ գործողությունների արդյունքում եւս երեք մարդ ձերբակալվել է Գերմանիայում եւ Նիդերլանդներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG