Մատչելիության հղումներ

«Փաշինյանը պատժախուց է տեղափոխվել ՔՀ ներքին կանոնակարգի խախտումների համար»


Նկատի ունենալով լրատվության միջոցներից ստացված հարցումները` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության խոսնակ Արսեն Բաբայանը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանել է 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկված ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանին պատժախուց տեղափոխելու որոշման հիմքերը:

«ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրանքով դատապարտված Ն.Փաշինյանը ս.թ. նոյեմբերի 15-ին, ժամը 16:00-ին սահմաններում, պաշտպանի հետ տեսակցելուց հետո, խախտելով քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը, առանց համապատասխան թույլտվության, լքել է հերթապահ մասը, ինչի կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Հաշվի առնելով դատապարտյալի կողմից նախկինում թույլ տրված ներքին կանոնակարգի բազմաթիվ խախտումները, որոշում է ընդունվել դատապարտյալին տեղափոխել պատժախուց` 15 օր ժամկետով», - մասնավորապես ասված է հաղորդագրությունում:

Արսեն Բաբայանը նաեւ կոչ է արել չքաղաքականացնել «Փաշինյանի կողմից քրեակատարողական հիմնարկում թույլ տրված ներքին կանոնակարգի խախտման առթիվ տույժերի կիրառման իրավաչափ եւ պարզ գործառույթը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG