Մատչելիության հղումներ

Նորվեգիայի դեսպանը հանդիպել է ՀԱԿ-ի համակարգողի հետ


Այսօր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի դեսպան (նստավայրը` Մոսկվա) Կնութ Հաուգեի եւ դեսպանության խորհրդական Գիրիդ Սելիուսի հետ:

ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը, կոռուպցիայի հաղթահարման ուղիները, անդրադարձ է եղել երկրում ժողովրդավարության վիճակին, ինչպես նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:

«Լեւոն Զուրաբյանը բարձրացրել է քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների ազատության ապահովման, ինչպես նաեւ «Ա1+» հեռուստաընկերության վերաբացման հարցում Հայաստանի պարտավորությունների կատարման հարցը եւ այդ ուղղությամբ ներդնելիք ջանքերի անհրաժեշտությունը, ինչպես նաեւ տարբեր միջազգային կառույցներում Նորվեգիայի դիրքորոշման կարեւորությունը», - ասված է ընդդիմադիր շարժման հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG