Մատչելիության հղումներ

Երուսաղեմում հայտնաբերվել են հռոմեական հնագույն բաղնիքներ


Հին Երուսաղեմում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են երկրորդ դարում կառուցված հռոմեական հնագույն բաղնիքներ։

Կատարված հնագիտական պեղումները ղեկավարած Օֆեր Սիոնը երկուշաբթի օրն ասել է, որ հայտնաբերել են սալիկապտված լողավազան, լոգարաններ, խողովակներ։

Հնագետները ասում են, որ դրանք հռոմեական 10-րդ լեգեոնի բաղնիքներն են։

Ըստ պատմական փաստերի, հռոմեական 10-րդ լեգեոնը տեղակայված է եղել Երուսաղեմի այն հատվածում, որտեղ հիմա հայկական թաղամասն է։ Բաղնիքները հայտնաբերվել են հրեական թաղամասում, որտեղ հռոմեական լեգեոնների որեւէ այլ հնադարյա շինություն չկա։

Այս նոր հայտնագործությունից հնագետները եզրակացնում են, որ հեթանոսական հին քաղաքը ավելի մեծ է եղել, քան մինչ այժմ ենթադրվում էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG