Մատչելիության հղումներ

Կամբոջայում խուճապի եւ հրմշտոցի հետեւանքով 350 մարդ է զոհվել


Շուրջ 350 մարդ զոհվել եւ գրեթե նույն թվով մարդիկ էլ վիրավորվել են Կամբոջայում ջրի փառատոնի ժամանակ խուճապի եւ հրմշտոցի հետեւանքով:

Ականատեսների վկայությամբ` խուճապը առաջացել է, երբ մայրաքաղաք Պնոմպենը մոտակա կղզու հետ կապող կամրջի վրա մի քանի մարդ հոսանքահարվել է:

Կամբոջայի պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ մահացածներից առնվազն 240-ը կանայք են:

Վարչապետ Հուն Սենը տեղի ունեցածը անվանել է երկրի ամենամեծ ողբերգությունը Պոլ Պոտի ռեժիմից անցած երեք տասնամյակի ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG