Մատչելիության հղումներ

Հայաստանի պաշտպանության նախարարության տեսչական խումբը մեկնեց Թուրքիա


Այսօր Թուրքիա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարության տեսչական խումբը` Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակներում տեսչություն անցկացնելու նպատակով:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, տեսչությունը նպատակ է հետապնդում հայտարարված վայրում` Բայազետ քաղաքում տեղակայված զորամասում ստուգել ԵՍԶՈւ պայմանագրով սահմանված սպառազինության եւ ռազմական տեխնիկայի քանակական սահմանափակումների պահպանումը:

Սա հայկական տեսչական խմբի երկրորդ այցն է Թուրքիա: 2010 թվականի մարտին հայկական տեսչություն է անցկացվել 1999 թվականի Վիեննայի փաստաթղթի շրջանակներում եւ ներառել է ստուգումներ Սարիղամիշում, Ղարսում, Արդահանում ու Իգդիրում տեղակայված զորամասերում: Վիեննայի փաստաթղթին հակասող փաստեր չեն գրանցվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG