Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները չպլանավորված հանդիպում են ունեցել Լիսաբոնում


Լիսաբոնում շաբաթ օրը չպլանավորված հանդիպում են ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո այս մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, ասելով, որ նախագահները քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ, մասնավորապես նաեւ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի հետ կապված, որը ԱՄՆ-ի Սենատը դեռ չի վավերացրել։

Ավելի վաղ Օբաման ողջունել էր Ռուսաստանի որոշումը հակաօդային պաշտպանության բնագավառում ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հնարավորության վերաբերյալ։

Մեդվեդեւը ՆԱՏՕ - Ռուսաստան գագաթնաժողովում ասել էր, որ Ռուսաստանը կհամաձայնի համագործակցել ՆԱՏՕ-ի հետ միայն որպես լիարժեք գործընկեր։

Մեդվեդեւը նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունների «սառը» փուլը ավարտվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG