Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն աջակցություն հայտնեց Հարավային Կովկասի երկրների եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը


Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագրում նշված է, որ «Եվրատլանտյան տարածքի խաղաղության առումով Հարավային Կովկասում եւ Մոլդովայում պահպանվող երկարատեւ տարածաշրջանային հակամարտությունները շարունակում են դաշինքի համար մեծ մտահոգությունների խնդիր մնալ»։

«Մենք բոլոր կողմերին կառուցողական ներգրավվածության, հակամարտությունների խաղաղ լուծման համար քաղաքական կամքը ուժեղացնելու եւ ընթացիկ բանակցային ֆորմատները հարգելու կոչ ենք անում», - հայտարարում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները եւ ընդգծում. - «Կոչ ենք անում բոլորին խուսափել քայլերից, որոնք կարող են խարխլել տարածաշրջանային անվտանգությունը եւ կայունությունը»։

«Մենք հավատարիմ ենք մնում մեր աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը եւ նաեւ շարունակելու ենք աջակցել ջանքերին այս տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով այս սկզբունքները», - ասված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված հռչակագրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG